Արաբական Միացյալ Էմիրություններում զենքով լի մի մեծ կոնտեյներ են հայտնաբերել, որը Թուրքիայից տեղափոխվելու էր Եմեն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դուբայի ոստիկանության վարչության պետ Դահի Հալֆան Թեմիմը հայտարարել է, թե հայտնաբերված 16 հազար զենքերը թուրքական արտադրության են, որոնք Թուրքիայից դեպի Եմեն էին տեղափոխվելու։
Արաբ ոստիկանապետը նշել է, թե զենքերը ուղարկվելու էին Եմենի շիա ապստամբներին։ Դեպքի հետ կապված Դուբայում 6 արաբ է ձերբակալվել։
Նշենք, որ այս դեպքից մեկ օր առաջ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը Թուրքիայում հանդիպել էր վարչապետ Էրդողանի հետ, ով արաբ նախարարին կատակով խորհուրդ էր տվել հողաթափերով չգալ Թուրքիա, քանի որ եղանակն այնտեղ ցուրտ է:




























