Լոնդոնի ոստիկանությունը մոտ 3.5 մլն ֆունտ է ծախսել անվտանգության ապահովման համար հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրիտանիա այցի ժամանակ, հաղորդում է Guardian-ը՝ վկայակոչելով տեղեկատվության հասանելիության  մասին օրենքի հիման վրա ստացված տվյալներին:

Հրատարակության կողմից տեղեկատվության հասանելիության   մասին օրենքի հիման վրա ստացված տվյալների համաձայն՝  (Freedom of Information Act) ընդհանուր առմամբ ոստիկանությունը 3.4 մլն ֆունտ է ծախսել:

ԱՄՆ նախագահի Լոնդոն եռօրյա այցի ժամանակ անվտանգության ապահովմանը մասնակցել է ավելի քան 6.3 հազար ոստիկան:

Հունիսի սկզբին Թրամփը այցելել էր Մեծ Բրիտանիա: Այցի ընթացքում, որը բնույթով արարողակարգային էր, ԱՄՆ առաջնորդը բանակցություններ էր անցկացրել բրիտանական կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ և հանդիպել  Եղիսաբեթ Երկրորդ թագուհու  հետ:

Թրամփի՝ Բրիտանիայում գտնվելու երկրոդ օրը  մի քանի հազար մարդ երթով անցել էր Լոնդոնի կենտրոնով ի նշան բողոքի ԱՄՆ նախագահի պետական այցին: