«Ժամանակ»-ի  ունեցած տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանի գործով Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք է տվել նաեւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը։

Հիշեցնենք, ըստ մեր նախնական տվյալների, այս գործը, որի մեջ ներգրավված են ՀՀ ոստիկանության գործող այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կապված է Արաբկիրում կատարված մի սպանության գործի հետ, որը սխալ է քննվել եւ հանցանքը միտումնավոր բարդվել է անմեղ մարդու վրա` պատասխանատվությունից զերծ պահելով իրական հանցագործին: