ԱԺ պատգամավորներին հատկապես վերջին շրջանւմ շատ է սկսել գրավել ԱՄԷ-ն: Նախօրեին էլ, օրինակ, Դուբայ թռչող ինքնաթիռի մեջ էր ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ): «Երբ փորձեցինք ԱԺ լրատվական ծառայությունից ճշտել, թե ինչու է Աղաբաբյանը Դուբայ մեկնում, մեզ պատասխանեցին. «Առողջության հետ կապված հարցերով»:
Նշենք, որ Աղաբաբյանը խորհրդարանի ամենաշատը բացակայող պատգամավորներից մեկն է: Երբ հարցինք, թե արդյոք նրա բացակայությունները հարգելի՞ են, եւ ո՞րն է այդքան բացակայությունների պատճառը, նույն ծառայությունից մեզ պատասխանեցին, թե Աղաբաբյանի բացակայությունների պատճառը նրա առողջական խնդիրներն են: Թե այդ ինչ լուրջ առողջական խնդիրներ ունի սույն պատգամավորը, չի ասվում:
Նշենք, որ նույն օրը Դուբայ թռչող ինքնաթիռի մեջ է եղել նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պոսողյանը»,-գրում է «ՀԺ»-ն:





























