Երեւանի Դավիթաշենի կամրջից այսօր` մարտի 25-ին, ժամը 10-ի սահմաններում 45-50 տարեկան մի քաղաքացի է ցած նետվել: Թե ինչն է եղել նրա այդ քայլի պատճառը`դեռեւս հայտնի չէ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայրում են ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի, ինչպես նաեւ  դիակ տեղափոխող բրիգադը: Երբ դեպքի վայր է ժամանաել 1-03 ծառայությունը, կամրջից ցած նետված տղամարդն արդեն մահացած է եղել: Դեպքի վայր են ժամանել  նաեւ  ՀՀ ԱԻՆ ՀՀ փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակցիները:

Դեպքի վայր է ժամանել  ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները  ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Հակոբյանը: Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի