Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմնակիցների եւ ուժային ու իրավապահ մարմինների միջև բախումների ընթացքում վնասվածքներ ստացած մարդկանց թիվը հասել է 52-ի: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել են հանրապետության առողջապահության նախարարությունից:
«Բուժօգնության համար դիմողների թիվը 52 է, նրանցից 20-ը հոսպիտալացվել են: Եվս 11 մարդ բուժում է ստանում ուժային կառույցների բժշկական հաստատություններում», - ասել է նախարարության ներկայացուցիչը:
Չորեքշաբթի Չույսկայա շրջանի Կոյ-Տաշ գյուղում Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (SCNS) հատուկ նշանակության ջոկատը փորձ էր կատարել ուժով ձերբակալելուԱթամբաեւին, ինչը ձախողվել էր:
Նախկին նախագահի նստավայրը պահպանող կողմնակիցները հարձակումը հետ էին մղել, վնասազերծել հատուկ ջոկատայիններին եւ 6 աշխատակցի բռնել: Դրանից հետո Կոյ-Տաշ գյուղում բախումներ էին սկսվել դեպքի վայր ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի եւ Աթամբաեւին սատարող քաղաքացիների միջեւ:
Իրավիճակի սրման կապակցությամբ ՝ հանրապետության նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում Ղրղզստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացնում:



























