Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Ղրղզստանի պատգամավորներն  առաջարկում են երկրում արտակարգ դրություն մտցնել: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել են օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:

«Արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանն առաջարկեց հանրապետության տարածքում արտակարգ դրություն մտցնել», - ասել է մամուլի ծառայության աշխատակիցը: