Ղրղըզստանի բոլոր բանտերում կալանավորները զանգվածային հացադուլ են հայտարարել։ Հացադուլը նախաձեռնել է ղրղըզ «օրենքով գող»Կամչի Կոլբաեւը եւ ուղղված է երկրի կառավարության կողմից կազմավորված հանցավորության դեմ պայքարի խստացման դեմ։
«Հացադուլին ներկայումս մասնակցում են 11 ուղղիչ գաղութների եւ 6 քննչական մեկուսարանների բանտարկյալներ»,- հայտարարել է Պատիժների իրականացման Ղրղըզստանի պետական ծառայության փոխնախագահ Կալիբեկ Կաչկինալիեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։





























