Երեւանի ոստիկանության աշխատակիցներին ընթացիկ տարում հաջողվել է հայտնաբերել թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 5 հանցավոր խմբավորումների։ Այս մասին  մարտի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը։

Նրա խոսքով, այդ խմբավորումների 21 անդամներից 11-ը դատապարտվել են թմրանյութեր վաճառելու համար։

Նրանց մոտից հայտնաբերվել է 49 հազար հատ էքստազի եւ թմրանյութեր պարունակող 40 տարբեր հաբեր, ինչպես նաեւ 22 գ օփիում, 566,5 գ հերոին, 8,5 մգ մետադոն եւ 7 մգ քացախաթթվի անհիդրիդ։ Խմբավորումների երկու անդամներ հետախուզման մեջ են եղել Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից։

Ներսես Նազարյանի խոսքով, ընթացիկ ամսում հայտնաբերվել է ոմն Մ., ով երկար տարիներ որպես բուժքույր է աշխատում Երեւանի պոլիկլինիկաներից մեկում։ Պարզվել է, որ կինն արտասահմանից սուբոտեքս դեղամիջոց է ստացել եւ այն վաճառել հաբը 25 հազար դրամով։