Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  թավշյա հեղափոխության ժամանակներից հետո բախվել է բնակչության զանգվածային քննադատությանը: Պատճառը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մասին որոշումն է, որը խոսատնում է լուրջ շահույթ բերել հանրապետության բյուջե եւ բարելավել նրա ներդրումային գրավչությունը, սակայն լուրջ մտահոգություններ է առաջացնում տեղացիների եւ բնակչության մոտ: Ակտիվիստների կարծիքով՝ այդ շրջանում ոսկու արդյունահանումը կարող է հանգեցնել Հայաստանի երկու խորհրդանիշների ՝ Սեւանա լճի եւ Ջերմուկի հանքային աղբյուրի աղտոտմանը: Փաշինյանը դեռեւս ձգտում է տարհամոզել բողոքի ակցիայի մասնակիցներին, սակայն դադար է վերցրել՝ լրացուցիչ փորձաքննություն անցակցնելու համար, գրում  է  «Կոմերսանտը»:

Նախահեղափոխական հարց

Երկրաբանական հետախուզական աշխատանքները Ամուլսարի ոսկու հանքավայրում, որը վերջերս դարձել է Հայաստանում հիմնական քաղաքական թեման, իրականացվել են դեռ 2006 թ.:

2014-ին հանրապետության կառավարությունը հանքավայրի շինարարության թույլտվություն էր տվել, իսկ բուն աշխատանքները սկսվել էին 2016-ին: Տեղացիները դեռ այդ ժամանակ շատ դժգոհ էին: Բանն այն է, որ հանքը գտնվում է Ջերմուկ քաղաքից   քիչ հեռու, որը հայտնի է   Հայաստանի առաջատար առողջարանային քաղաքներից մեկի նույնանուն հանքային ջրով:

Այստեղով հոսով լեռնային գետերը սնուցում են Սեւանա լիճը, որը  երկրի համար նշանակալիության տեսանկյունից կարելի է համեմատել Բայկալ լճի հետ:

Իրավիճակը խորացնում է այն, որ շահագործմամբ թույլատրել են զբաղվել Lydian International (գրանցված է Ջերսի կղզում) օֆշորային կազմակերպությանը, որը տվյալ ոլորտում փորձ չունի եւ մինչ այդ ապարդյուն փորձում էր մտնել հարեւան Վրաստանի շուկա:

Այնուամենայնիվ, ընկերությունը խոստանում է, որ իր գործունեությունը կհամապատասխանի միջազգային բարձր  ստանդարտներին, իսկ նախագիծը պետք է դառնա Հայաստանի պատմության խոշորագույն օտարերկրյա ներդրումը: Ըստ Lydian-ի՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից (այդ երկրների դեսպանները բազմիցս աջակցություն են հայտնել հանքավայրի շինարարաությանը), ինչպես նաեւ Կանադայից ներդրողներն Ամուլսարում արդեն ներդրել են մոտավորապես 400 միլիոն դոլար: Ըստ նախնական գնահատականների ՝ սա 10 տարում հարկերի տեսքով մոտ 500 միլիոն դոլար կբերի:

«Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո ՝ 2018-ի հունիսին, տեղացիներն արգելափակեցին հանքավայրի շինարարությունը եւ իշխանությունները չխոչընդոտեցին:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ շատ հայ ընդդիմադիրներ, մինչ իշխանության գալը բնապահպանների հետ գաղտնի միության մեջ էին. միասին նրանք դիմակայում էին նախորդ իշխանություններին:

Սակայն հիմա վստահ կարելի է ասել, որ այդ միությունը փլուզվել է:

Սառը ընդունելություն

Օգոստոսին կառավարության ներկայացուցիչներն ու «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորները սկսեցին ակտիվորեն խոսել Ամուլսարի հանքը շահագործելու տնտեսական օգուտների մասին՝ այդ թեման կրկին չափազանց սուր դարձնելով:

Մեշ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հանքավայրի կառուցման օգտին դիրքորոշմամբ հանդես եկավ, որի հետ բնապահպանները եւ բնակչության զգալի մասը համաձայն չեն:

Facebook-ի իր էջում ուղիղ հեռարձակման ընթացքում նա հայտարարեց, որ թույլ կտա Lydian International-ին շարունակել աշխատել մեկ տարվա անգործությունից հետո:

Նա վկայակոչեց ELARD ընկերության միջազգային փորձաքննության եզրակացությունը, որի համաձայան հանքավայրում գրունտային ջրերը կապված չեն Ջերմուկի, Կեչուտի ջրամբարի եւ Սեւանա լճի գրունտային ջրերի հետ եւ անգամ երկրաշարժի դեպքում ջրերի խառվելը գրեթե անհնար է:

Ելույթից անմիջապես հետո վարչապետի էջում ցայրացած մեկնաբանությունների ալիք թափվեց, որոնք նորից Փաշինյանին ստիպեցին  որոշակի դադար վերցնել:

Նա ասաց, որ կառավարության աշխատակազմը Ամուլսարի վերաբերյալ ELARD միջազգային ընկերության եզրակացությունը կուղարկի Շրջակա միջավայրի նախարարություն ՝ պարզելու համար արդյոք կա երկրորդ փորձաքննության անհրաժեշտություն: Ի դեպ, նախորդ ուսումնասիրությունը բյուջեի համար արժեցել է գրեթե 400 հազար դոլար:

Անցյալ ամբողջ շաբաթ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմի անդամները հույսը չէին կորցնում հանրությանը համոզելու հանքավայրը բացելու նպատակահարմարության հարցում: Այս նպատակին էր կոչված նաեւ վարչապետի անսպասելի ուրբաթօրյա այցը Ջերմուկ: Բայց այս ուղեւորությունը դարձավ նրա իշխանության գալու պահից գրեթե ամենաանհաջողը:

Երբ վարչապետը, որը մշտապես փորձում է ցույց տալ ժողովրդին իր մերձ լինելը, զբոսնում էր փողոցներով, նրան բոլոր կողմերից բղավում էին՝ «Ամուլսարն առանց հանքավայրի» եւ «Ամուլսարը միայն սար է»:
Քաղաքական գործիչն անգամ ստիպված էր բնակիչների բնակարաններ մտնել, որ ավելի հանգիստ զրուցեր, բայց նրա փաստարկները չէին ցանկանում լսել անգամ այնտեղ:

«Այս հարցը կարող է լուծվել միայն Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի հիման վրա»,- հայտարարել է պարոն Փաշինյանը հրապարակում հավաքված ցուցարարներին: Ընդ որում՝ նա այդպես էլ չհամարձակվեց այցելել Գնդեվազ, որի բնակիչներն անմիջականորեն մասնակցել են հանքավայրի արգելափակմանը:

Ակտիվիստները դիտակետում են

Ամուլսարի իրավիճակի հետ կապված տարածքի բնակիչների կարծիքն իմանալու համար ստիպված էին հաղթահարել Երեւանից Ջերմուկ 3 ժամ տեւողությամբ լեռնային ճանապարհը: Ուղղակի ճանապարհի եզրին կարելի է տեսնել Գնդեվազի բնակիչների երեք դիտակետերը, որոնց օգնում են այլ քաղաքներից համակիրները: Դիտակետերը մեկ-երկու անվավոր վագոններ են, որոնցից յուրաքանչյուրի մոտ կանգնած են մարդկանց ոչ մեծ խմբեր:
Նրանք հաճույքով են շփվում, բայց շատերը, հատկապես երիտասարդները չեն ցանկանում ներկայանալ: Դա բացատրում են իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներով եւ աշխատանքից զրկվելու վտանգով: Ընդ որում՝ նրանք բոլորը միաձայն հայտարարում են, որ պատրաստ են մինչեւ վերջ պայքարելու, նույնիսկ եթե վարչապետ Փաշինյանը որոշի հանքավայրն, այնուամենայնիվ, գործարկել:
Գյուղի բնակիչների խոսքով՝ ժամանակին իրենց հողերը ընկերությանն են վաճառել, քանի որ շատերին խաբել են՝ թաքցնելով հանքավայրի շինարարության վտանգները եւ բարձր գին առաջարկելով, իսկ ոմանց վախեցրել են, որ եթե իրենք չվաճառեն իրենց հողամասերը, ապա դրանք «Հանրային գերակա շահի մասին» օրենքով կվերցվեն կոպեկների փոխհատուցմամբ: Սովորական հողի մեկ քառակուսի մետրի համար Lydian International-ը վճարել է 220 դրամ (30,5 ռուբլի), իսկ այգիների համար՝ մինչեւ 350 հազար դրամ (48,6 հազար ռոբլի), ինչը տեղական չափանիշներով բավականին բարձր գին է:

Զբոսաշրջիկները, որոնք Ջերմուկում մշտապես մեծաթիվ են, դիմակայության թեմային հիմնականում ծանոթ են եւ աջակցում են տեղի բնակիչներին:
Ի դեպ, Ջերմուկում կան նաեւ հանքավայրի շահագործման կողմնակիցներ, չնայած նրանց թիվը փոքր է: Այս մասրդիկ հույս ունեն, որ հանքավայրի գործարկումը կօգնի շտկել տարածքի աղքատ վիճակը, որտեղ ընտելացել են ապրել ամռանը զբոսաշրջիկների հաշվին վաստակած փողով: Իսկ ինչ վերաբերում է բնապահպանությանը, ապա նրանք կոչ են անում այս հարցին մոտենալ առանց զգացմունքայնության եւ վստահել ELARD-ի փորձաքննությանը:

Ամուլսարի հանքավայրի հարցը տարբեր ընդդիմադիրների հնարավորություն է ընձեռել իրենց մասին հայտարարելու, որոնք, հիշեցնենք, գործնականում չեն կարող ազդել երկրի իրավիճակի վրա: