Որոշում է ընդունվել համապատասխան օրինագիծ ներկայացնել, որպեսզի ջրօգտագործողներն օրինական իրավունք ունենան իմանալ, թե արդյոք կարող են հավակնել ջրի բաշխմանը, արդյոք կարող են օգտագործել համապատասխան մեխանիզմները տվյալ բաշխումն իրականացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների ասոցիացիաների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Միքայել Մելքումյանը:
Ընդ որում, նրա խոսքով, տվյալ օրինագծի շնորհիվ շահառուները կկարողանան իմանալ՝ ինչպես վարվել իրենց շրջանում ջրի պակասի դեպքում:
«Դրա համար մենք առաջարկում ենք հետեւյալը՝ նման խնդիրներ ունեցող որոշակի տեղանքից քաղաքացիները հնարավորություն կունենան տեղեկություն ստանալ այն մասին, թե ջրի ինչ ծավալներ կստանա այս կամ այն ջրօգտագործող տվյալ փուլում»,- բացատրել է Մելքումյանը: Նրա կարծիքով՝ օրինագիծը թույլ կտա նաեւ մեծացնել հանրապետությունում ջրօգտագործման հսկողությունը:
Նշենք, որ մշտական հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն են տվել օրինագծերի փաթեթին:



























