Երեքշաբթի՝ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,45 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 54,85 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով նվազել են 0,03 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,64 դոլարի:





























