Հայաստանի իշխանությունների պաշտոնական տնտեսական ցուցանիշներն իրականությունից տարբերվում են: Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Մոսրոպ Մանուկյանը:
Նա նշեց, որ սա կարելի է գրանցել՝ վերլուծելով միայն մեկ թիվ: «Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում գրանցված է 576 հազար վարձու աշխատող, սակայն «1000 դրամների» հիմնադրամ մուտքերի հաշվարկը ցույց է տալիս, որը վարձուների թիվը ընդամենը 501 հազար է: Տարօրինակ է նաեւ այն, որ մի կողմից՝ խոսվում է վարձու աշխատողների թվի աճի մասին, իսկ մյուս կողմից՝ հրապարակվում է 16 հազարով գործազուրկների աճի մասին՝ այն դեպքում, որ երկրում ժողովրդագրական պայթյուն չկա»,- շեշտեց Մանուկյանը:
Փորձագետը նշեց, որ արտոնյալ պայմաններով ավտոմեքենաների ներմուծման շրջանի ավարտը կանդրադառնա տուրիզմի աճի վրա, իսկ սա կապված է այն փաստի հետ, որ ԵՏՄ երկրների քաղաքացիները ավտոմեքենաներ գնելու համար Հայաստան ժամանելով, այստեղ են մնում մի քանի օր եւ լրացուցիչ փող ծախսում: «Վատն այն է, որ ավտոմեքենաների վաճառքի հաշվին հավաքված փողը անարդյունավետ է ծախսվում, որպեսզի հետագայում ապահովի հարկային մուտքերի անընդհատությունը»,- հավելեց նա:
Տնտեսագետի խոսքով՝ դրանից բացի, Ամուլսարի հարցում իշխանությունների գործողությունները եւ «Սանիթեքի» հետ նրանց փոխհարաբերությունները, անկասկած, բացասաբար են անդրադառնում երկրի ներդրումային գրավչության վրա, սա, մասնավորապես, վերաբերում է շրջակա միջավայրի ռիսկերի լրացուցիչ գնահատում անցկացնելու մասին որոշմանը եւ քաղաքապետարանի ու «Սանիթեքի» փոխադարձ մեղադրանքներին:
«Հայաստանը չի օգտագործում նաեւ ԵՏՄ-ին անդամակցության հնարավորությունները: Այս ընթացքում հնարավոր էր անցկացնել լուրջ բարեփոխումներ, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում, բարելավել ենթակառուցվածքները, ներդնել հակակարկտային եւ ոռոգման արդյունավետ համակարգ, ինչը տեղական արտադրողներին թույլ կտար դիմանալ Միության մյուս երկրների արտադրողների հետ մրցակցությանը»,- եզրափակեց փորձագետը:




























