ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքերի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել և հյուրընկալվել է կառույցում Հունաստանի նախագահության կողմից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Քննարկվել են կառույցի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության առնչությամբ՝ առանձնակի կարևորելով կառույցի արդյունավետության բարձրացումը:
Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:





























