Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը Instagram-ի իր էջում Հանրապետության հրապարակում գիշերային զբոսանքից լուսանկարների շարք է հրապարակել:
Լուսանկարները, որոնք կատարել է անձամբ վարչապետը, պատկերում են տեղական սուպերմարկետը, որտեղ նա թարմ թխած հայկական լավաշ է համտեսել:
«Ջալանջալա [զբոսանք - խմբ.] գիշերային Երեւանի գեղեցիկ փողոցներում... Համտեսեցի թարմ թխված հայկական ավանդական հացը՝ լավաշը»,- գրել է Սինգապուրի վարչապետը՝ լուսանկարները հրապարակելով:
Նա նաեւ Երեւանում գտնվելու առաջին օրվա մասին կարճատեւ տեսանյութ է հրապարակել:
Լի Սյանլունի խոսքով՝ «Հայաստանը եւ Սինգապուրը երկար պատմություն ունեն, մի քանի հայտնի հայեր իրենց հետքն են թողել մեր հասարակությունում՝ Raffles Hotel-ը եւ Straits Times-ը հիմնադրել են սինգապուրահայերը։
Վարչապետը նաեւ նշեց, որ Հայաստանը եւ Սինգապուրը կստորագրեն երկկողմ համաձայնագիր ծառայությունների վաճառքի եւ ներդրումների մասին։
Հիշեցնենք, որ Սինգապուրի վարչապետը Հայաստանում է, որպեսզի մասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ընդլայնված կազմով, որը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 1-ին։





























