ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ գրառում արել:

«Վատագույն սելֆին ԵԽԽՎ-ի պատմության մեջ: Սակայն անխոս հաճելի էր Մակրոնի հետ նկարվելը:

Ավելորդ լուսավորության համար դիմել պարոն Մարուքյանին»,-նշել է նա:

Լուսանկարում են Էմանուել Մակրոնը, «Իմ քայլը» խմբակցությունից Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: