Բաղդադում հինգշաբթի տեղի ժամանակով (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ) ժամը 05.00-ից պարետային ժամ է մտցվում Իրաքի մայրաքաղաքում երկրորդ օրը չդադարող հուզումների եւ անկարգությունների ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով երկրի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հայտարարությանը։

Ինչպես նշվում է հայտարարությունում, քաղաքացիական անձանց եւ տրանսպորտի գտնվելը Բաղդադի փողոցներում լիովին կարգելվի նշանակված ժամից ընդհուպ մինչեւ հետագա կարգադրությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։