ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող «Հաղթանակ» շարժումն այսօր` հոկտեմբերի 26-ին, Երեւանի Հաղթանակ զբոսայգուց սկսել է իր գործունեությունը:  Այս մասին հայտնում է Yerevan Today-ը:

«Շարժման նպատակն է ՀՀ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում մեր երկրում: Բոլոր մտահոգ քաղաքացիներին կոչ են անում միանալ շարժմանը: Մեր կոչն է` միացիր շարժմանը, որպեսզի ՀՀ-ն դառնա օրենքի եւ արդարության երկիր»,- հայտարարեց շարժման մասնակիցներից մեկը:

Նախաձեռնության անդամների առաջին կանգառը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքն է այսօր եղել: