2020-ի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել պաշտպանական ծախսերը: Այս մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2018-ի համեմատ 2020-ին բյուջետային հատկացումների 25,3 տոկոս ավելացում է նախատեսվում:

Նշենք, որ 2019-ին Հայաստանը պաշտպանական ծախսերի համար հատկացրել է 300 մլրդ 437 մլն դրամ (գրեթե 630 մլն դոլար):