Երեքշաբթի Բեյրութի կենտրոնում, Ռինգ էստակադայի մոտ տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ կառավարության մեջ մտնող կուսակցությունների ակտիվիստների միջեւ։ Ինչպես տեղեկացրել է Al Hadath հեռուստաալիքը, շիական «Ամալ» շարժման կողմնակիցները փորձել են ուժով ապաշրջափակել էստակադա տանող անցումը, որն իրար է միացնում մայրաքաղաքի արեւմտյան եւ արեւելյան թաղամասերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Անվտանգության ուժերը եւ լիբանանյան բանակի զինվորականները կասեցրել են ծեծկռտուքը եւ մխրճվել երկու ճամբարների ցուցարարների ամբոխի մեջ։ Նախնական տվյալներով՝ բախումների ժամանակ տուժել է վեց մարդ։

Բախումներն սկսվել են վարչապետ Սաադ Հարիրիի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունից հետո։ Al Hadath-ի տվյալներով՝ դեպի Բեյթ էլ Վասաթի նրա նստավայր են ուղարկվել լրացուցիչ ոստիկանական կազմավորումներ։ Իրավապահները նկատելիորեն ուժեղացրել են իրենց ներկայությունը մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներում, որոնք լի են ցուցարարներով։