Audi-ն հրապարակել է Q3-ի առաջին էսքիզները: Audi Q3-ի էսքիզների պրեմիերան կկայանա մի քանի օր անց` Շանհայի ավտոսրահում: Իհարկե, գերմանացիները Չինաստան կբերեն ոչ թե Q3-ի սերիական տարբերակը, այլ միայն կոնցեպտը:

Q3-ի հիմքում ընկած է նույն պլատֆորմը, որի վրա կառուցված է Volkswagen Tiguan-ը եւ Skoda Yeti-ն, թեեւ Q3-ի համար որոշ հատվածներ մոդեռնացվել են:

Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, ապա Q3-ը կհիշեցնի Q5-ին, թեեւ միաժամանակ նոր մեքենան ավելի կոմպակտ կլինի, քան Q5-ը:

Իսկ Q3-ի հիմնական մրցակիցը ավտոսրահում կլինի, բնականաբար, BMW X1-ը: