Երջանիկ ամուսնության գաղտնիքը, ինչպես պարզել են արտասահմանցի փորձագետները, շատ պարզ է: Ամուսնական հարաբերություններում երջանիկ են նրանք, ովքեր ամսական գոնե 5 օր միմյանցից առանձին են ապրում, գրում է «Ակտուալնիե նովոստի»-ն:

Հոգեբաններն ասում են, որ 5 օր առանձին ապրելը արդյունավետ միջոց է, որը թույլ է տալիս զույգերին զգալ միմյանց համար կարեւորությունը:

Ըստ հարցումների՝ ամուսնության մեջ ամենաերջանիկն են նրանք, ովքեր այս կամ այն պատճառով որոշ ժամանակով հեռանում են տնից: Պատճառը, օրինակ, կարող է լինել գործուղումը: Յուրաքանչյուր մարդու որոշակի անձնական տարածք է պետք, եւ հարաբերություններում դադարը թույլ է տալիս կարոտել զուգընկերոջն ու ավելի լավ զգալ նրա կարեւորությունը:

Հոգեբանները խորհուրդ են տալիս հետեւել այս խորհրդին, քանի որ որոշ ժամանակով առանձին ապրելն իսկապես երջանիկ ամուսնության գաղնիքներից մեկն է, սակայն, իհարկե, ոչ միակը: