Այսօր Փարիզում հանդիպել եմ մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների, որոնք պատրաստ են աջակցել մեր մշակույթի զարգացմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տպավորված եմ մեր հայրենակիցների ձեռքբերումներով ու գիտելիքներով, ու շնորհակալ եմ իրենց պատրաստակամության համար: Հանդիպումը շատ արդյունավետ էր, եւ անպայման լինելու են համատեղ նախագծեր:
Աջից`ձախ. Հարություն Բեզջյան` թանգարանաբան, Կորյուն Ափրիկյան` կինոարտադրող, Սիմոն Աբգարյան` դերասան, թատերագիր, սցենարիստ, Սերժ Ավետիքյան` դերասան, կինոբեմադրիչ, Հասմիկ Տոլմաջյան` Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Ալեն Թերզյան` կինոարտադրող, Սեզար մրցանակաբաշխության համակարգող, Ռայմոնդ Գեւորգյան` ցեղասպանագետ, Ցեղասպանության ինստիտուտի խորհրդի նախագահ, Լեւոն Ամիրջանյան` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ:




























