Ղազախստանի հետ առեւտրաշրջանառության մեծացման համար Հայաստանը պետք է լուծի տրանսպորտալոգիստիկ խնդիրը: Այս մասին նոյեմբերի 25-ին հայ-ղազախական հարաբերություններին նվիրված գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:

«Ես կախարդական փայտիկ չունեմ եւ չեմ կարող դեպի Հայաստան առեւտրային հոսք եւ տրանսպորտային երթուղիներ ապահովել, քանի դեռ Երեւանը չի լուծել այդ խնդիրը: Այդ հարցը կարեւոր է նաեւ հաշվի առնելով Հայաստանում ոչ մեծ շուկան, որի հետ ղազախական բիզնեսը ստիպված է հաշվի նստել»,- նշեց նա: