Հայ ժողովրդի համար ղարաբաղյան հարցը շատ կարեւոր է։ Ցանկալի կլիներ, որ միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ մուսուլմանական համաժողովներում, Հայաստանի եւ Ղազախստանի դիրքորոշումները չխաչաձեւվեին։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայ-ղազախական հարաբերություններին նվիրված գիտական համաժողովի ժամանակ հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա խոսքերով, Հայաստանը եւ Ղազախստանը բարեկամական երկրներ են, եւ նրանց մոտ կարող են նաեւ տարաձայնություններ ծագել, որոնք, անկասկած, ավելի քիչ են, քան այն խնդիրները, որոնք համատեղ մոտեցումներ են պահանջում։
«Հայաստանը, մասնավորապես, մեծ հույսեր է կապում Ղազախստանի հետ «Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակներում համագործակցության հարցում»,- ամփոփեց դեսպանը։





























