Այս տարվա հունվարին BMW Z4 GT3 սպորտային մեքենան ապացուցել է, որ կարող է առաջինը լինել լուրջ մրցաշարերում` հաղթելով 24-ժամյա մրցումները Դուբայում: Մեկ տարի առաջ ներկայացված մեքենայի հաջողությունները չեն երաշխավորում ապագա հաղթանակները, քանի որ մրցակիցները ժամանակն իզուր չեն կորցնում: Բավարական ավտոմոբիլային ընկերությունը որոշել է լրամշակել մեքենան:

Սերիական BMW Z4-ից համանուն սպորտքարը` GT3 մասնիկով, ստացել է երկարացված բեռնախցիկը, սպորտային լուսարձակներն ու զանգվածեղ սպոյլերը:

BMW Z4 GT3-ն արտադրվում է V-աձեւ, 8-ցիլինդրանի, 4,4 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով: Մեքենան ունի Power400 էլեկտրոնային բլոկ:

Մեքենայի կորպուսը ձուլվում է գերմանական պողպատից` Ռեգենսբուրգի գործարանում, շարժիչը` Լանդսհուտի գործարանում, իսկ Դինգոլֆինգի գործարանը թողարկում է մյուս դետալները: