ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների մասին զեկույցը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական դաշտերի վրա: Ապրիլի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

«Զեկույցը բավականին  կոշտ եւ լուրջ էր, որովհետեւ այդ տեքստում բավականին համարձակ ձեւով ասվում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ընտրված նախագահ չէ։ Սրան գումարած՝ բավականին կոշտ տերմինաբանություն կա քաղբանտարկյալների, հավաքների արգելման եւ այլնի մասին։ Հայաստանը առճակատման մեջ է մտնում Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ՝ որպես սեփական վերարտադրության երաշխավոր ընտրելով Ռուսաստանին։ Հայաստանում առկա իրավիճակից իր հերթին դժգոհ է նաեւ Եվրոպան, բայց շարունակում է աշխատել հայաստանյան իշխանությունների հետ»,- նկատեց Սաֆարյանը։

Նշենք, որ օրերս Հայաստանում մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի՝ օրես հրապարակված զեկույցում մասնավորապես խոսվում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, խոսքի ազատության խախտումների եւ ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումների մասին: