Դանիացի գիտնականները կազմել են հնագույն մարդու եւ նրա բերանի մանրէների պատկերը՝ կեչու խեժից քարացած մաստակի մեջ ԴՆԹ-ի մնացորդների միջոցով։ Դա թխահեր եւ երկնագույն աչքերով կին է, որը ապրել է 5700 տարի առաջ եւ եղել է որսորդ-հավաքորդ։ Նա սնվել է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական մթերքներով, իսկ նրա բերանում ապրել են մոտավորապես նույն մանրէների եւ վարակների տեսակները, որոնք կան ժամանակակից մարդու մոտ, ներառյալ պաթոգենիկները, հայտնում է N+1-ը՝ հղում կատարելով Nature Communications-ին։
Ոչ վաղ անցյալում գիտնականները այդպիսի գնդիկի մեջ մարդկային ԴՆԹ-ի հետքեր էին գտել, իսկ Կոպենհագենի համալսարանից Հանեսա Շրյոդերի ղեկավարությամբ հետազոտողների խումբը որոշել էր ստուգել, թե ինչ կարելի է իմանալ եւս մեկ խեժային գնդիկից, որը գտնվել էր Դանիայի հարավում Սիլտխոլմում պեղումների ժամանակ։ Դատելով ռադիոածխածնային անալիզից՝ այդ խեժը ծամել են 5858-5661 տարի առաջ։
Նմուշից հաջողվել էր առանձնացնել ԴՆԹ-ն, որի մոտ 1/3-ը հաստատապես մարդկային էր։ Աշխատության հեղինակները այդ ԴՆԹ-ից հավաքել են նրա տիրոջ միջուկային եւ մետոխոնդրիալ գենոմը։ Պարզվել է, որ նա, ամենայն հավանականությամբ, կին է եղել՝ մուգ մաշկով, մուգ շագանակագույն մազերով եւ երկնագույն աչքերով։
Գիտնականները նաեւ պարզել են, որ նա չի մարսել լակտոզան, մեծահասակ տարիքում կինը չի մարսել կաթը, ինչպես շատ հնագույն եւ որոշ ժամանակակից մարդիկ։ Հավանաբար նա եղել է արմտաեվրոպական որսորդ-հավաքորդներից։
Այնուհետեւ գիտնականները ուսումնասիրել են հին մաստակի ԴՆԹ-ի այլ հատվածներ։ Նրանք նմուշում հայտնաբերել են բազմաթիվ մանրէների ԴՆԹ-ներ, որոնք հիշեցնում են ժամանակակից մարդու բերանի խոռոչի ԴՆԹ-ները։
Վերջապես գիտնականները ստուգել են ծամոնի մեջ կենդանական եւ բուսական ԴՆԹ-ն։ Բացի կեչու անմիջական ԴՆԹ-ից, նրանք հայտնաբերել են անտառային ընկույզի եւ վայրի բադի ԴՆԹ-ներ, որոնք հավանաբար կնոջ սննդից են կպել մաստակին։





























