Volvo ընկերությունը ներկայացրել է V70 եւ XC70 ունիվերսալ մեքենաները, ինչպես նաեւ S80 սեդանի նորացված տարբերակները։ Ավտոմեքենաների արտաքինը փոփոխության գրեթե չի ենթարկվել։

Նորացված մեքենաների համար այժմ հասանելի է Sensus մուլտիմեդիական համակարգը։

Բացի այդ, V70-ի,  XC70-ի եւ S80-ի համար հնարավոր է պատվիրել վրաերթերը կանխող համակարգ, որը կարող է ինքնուրույն կերպով դանդաղեցնել մեքենային ընթացքը՝ ընդհուպ արգելակելու աստիճան, եւ մեկ մետր տարածությունից տարբերել հետիոտնին, ասենք՝ երեխային։