Հայ հեղափոխական դաշնակցությունը հերքում է հաջորդ խորհրդարանում հայտնվելու շուրջ իշխանությունների հետ բանակցություններ վարելու, 2013 թ. նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին լուրերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարեց, թե այդ լուրերը չեն համապատասպանում իրականությանը եւ կուսակցությանը վարկաբեկելու հերթական փորձն են:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ՀՅԴ-ն բանակցում է իշխանությունների հետ` հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու համար: Կուսակցությունը, ըստ իշխանական կուլիսների խոսակցությունների, ներկայումս պարզապես բանակցում է տոկոսների շուրջ։ Երաշխիքներ ստանալուց հետո ՀՅԴ-ն մյուս ուժերի հետ բանակցությունները, որոշ դեպքերում՝ համագործակցությունը, կշարունակի, սակայն ընտրություններին կմասնակցի առանձին։ Իսկ արդեն 2013թ. նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:





























