Հայաստանում ապրիլի 13-14-ին արձանագրվել է սպանության 1 դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 եւ խարդախության 8 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 3 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 եւ խուլիգանության 1 դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, որից  3-ը՝ վրաերթ. մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: