Alfa Romeo ընկերությունը հետաձգել է միջին չափի նոր Giulia կոչվող մոդելի շուկա դուրս բերումը` 2012-ից տեղափոխելով 2013 թ. կեսերը: Այդ մասին հաղորդում է Automotive News Europe պարբերականը` հղում կատարելով ընկերությունում սեփական աղբյուրներին:
Պարբերականի զրուցակիցն ասել է, թե նման որոշման պատճառը եղել է թուրինյան ստուդիայում մշակվող Alfa Romeo Giulia-ի դիզայնից Fiat կոնցեռնի ղեկավար Սերխիո Մարկիոնեի դժգոհությունը:
Բացի այդ, ինչպես նշում է Automotive News Europe-ը, Giulia-ն պետք է ընկերությանը նաեւ Եվրոպայում, քանի որ ներկայումս Alfa Romeo-ն մրցակիցների մեջ ամենափոքր մոդելային շարքն ունեցող ընկերություններից է :
Ներկայումս բրենդը, չհաշված 8С Competizione-ը, որը թողարկվել էր սահմանափակ քանակով, ունի ընդամենը երեք մոդել, գրում է auto.lenta.ru-ն:





























