Բաքվում ամուսինը դաժանաբար ծեծել է կնոջը։

Ինչպես տեղեկացնում է APA-ն, 1972 թվականին ծնված Կ.Գուլիեւան վիճել է ամուսնու հետ։ Վեճի ժամանակ տղամարդը ծեծել է կնոջը՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով կոշիկ հագնելու թիով։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց բաց գանգուղեղային վնասվածքով։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։