Մի տեսակ զգացողություն ունեմ, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից վազելով փախնելու են ատելության խոսքն օրնիբուն քարկոծող, բայց և անձամբ լավաւգույն օրինակ ծառայող պաշտոնյաները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի տեսակ զգացողություն ունեմ, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից վազելով փախնելու են ատելության խոսքն օրնիբուն քարկոծող, բայց և անձամբ լավաւգույն օրինակ ծառայող, անբան ու ձրիակեր, ապօրինի հանձնարարություններ տվող ու կատարող, ավանդական արժեհամակարգի քանդման պիղծ գործին ծառայող, պետական հիմնարկներն ընտանեկան կոոպերատիվի վերածած և պետական բյուջեն քաղաքավարի դատարկող պաշտոնյաները»: