ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին հայտնաբերվել է մաքսանենգների փորած ամենաերկար թունելը՝ մոտ 1,5 հազար մետր, հաղորդում է USA Today-ը:
Թունելը ձգվում է մեքսիկական Տիհուանայից մինչեւ Սան Դիեգո՝ Կալիֆոռնիա նահանգ:
Թունելի բարձրությունը կազմում է ավելի քան 160 սմ, լայնությունը՝ մոտ 70 սմ: Մուտքի մոտ հայտնաբերվել է նույնիսկ ամբարձիկ: Թունելը հագեցած է նույնիսկ օդափոխությամբ, բարձր վոլտային մալուխներով եւ բարդ դրենաժային համակարգով:
«Չնայած ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին ստորգետնյա թունելները նորություն չեն, այս թունելի երկարությունը վկայում է հանցավոր միջազագային կազմակերպությունների կողմից մաքսանենգության աջակցման ջանքերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:




























