Հունվարի 31-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 30-ամյա Գ. Բ.-ի անհայտ կորելու մասին:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 31-ին ժամը 19:30-ի սահմաններում Գ. Բ.-ն հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Մադաթով փողոցի ներքեւի հատվածում առկա այգուց: