Բրիտանիայի հարավ-արևելքում գտնվող Միլթոն Քեյնս քաղաքում տների կառուցման ընթացքում կապված ձեռքերով կմախքներով լի գերեզմաններ են հայտնաբերվել, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Livescience կայքը: Հայտնաբերվել է 42 կմախք, որոնք գտնվում էին ոչ խորը գերեզմաններում:
Ըստ տեղական MK Citizen պարբերականի` աճյունները հայտնաբերվել են դեռ դեկտեմբերին: Ինչպես հայտարարել է շրջանային խորհրդի անդամ Ռոբին Ստաչբերին, կապված ձեռքերը կարող են վկայել այն մասին, որ կմախքները պատկանել են մահապատժի ենթարկված կալանավորներին:
«Դրանք կարող են թվագրվել անգլո-սաքսոնյան ժամանակներով, երբ Բաքինգհեմշիրում սպանություններ էին տեղի ունենում, կամ` Քաղաքացիական պատերազմի ժամանակներով (17-րդ դարի Անգլիական հեղափոխության - խմբ.), երբ ևս զոհեր են կային»,- ենթադրել է պաշտոնյան: Նա նշեց, որ գտածոն պատմական մեծ նշանակություն ունի կոմսության համար:





























