Շվեդիայի Էնչեպինգ քաղաքում երկրի ԶՈՒ հրամանատարակառավարման գնդի տեղակայման վայրից գողացել են RG-32 տեսակի երկու զրահապատ մեքենա, հինգշաբթի հայտնել է SVT Nyheter հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Գողությունը կատարվել է չորեքշաբթի ցերեկը, հինգշաբթի հայտնի է դարձել, որ ավտոմեքենաներից մեկը հայտնաբերվել է Վեստերոս քաղաքի շրջանում: Տեղում աշխատում են ոստիկանները: Այս պահին կասկածյալներ չկան:
«Սա անչափ արժեքավոր տրանսպորտային միջոց է, որը պաշտպանության նախարարությունը ցանկանում էր հետ ստանալ: Ավտոմեքենան գտնելու համար հայտարարվել է հետախուզում, այդ մասին տեղեկացված են ոստիկանական բոլոր բաժանմունքները, մաքսատունը եւ մյուս գերատեսչությունները»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Յունաս Էրունենը:
Նշվում է, որ գողացված մեքենաների վրա սպառազինություն կամ ռազմական նշանակության այլ սարքավորում տեղադրված չէր:
RG-32 տեսակի զրահապատ մեքենաներն արտադրվում են ՀԱՀ-ում՝ BAE Land Systems կենցեռնի կողմից: Սրանք լիահաղորդակ ավտոմեքենաներ են, տեղավորում են 5 մարդուց կազմված անձնակազմ: Մեկ ավտոմեքենայի արժեքը կազմում է մոտ 2 մլն կրոն (մոտ 200 հազար եվրո):




























