Բրազիլիայում հետազոտողները հայտնաբերել են հզոր ծնոտներով հին կոկորդիլոսի մնացորդներ, որն ապրել է 230 մլն տարի առաջ եւ դինոզավրեր է որսացել, հայտնում է Fox News-ը։

Այսպես կոչված, Dynamosuchus collisensis-ի քարացած մնացորդները գտնվել են երկրի հարավային Ագուդու շրջանում։

Գիտնականները հին գտածոն «մեր ժամանակի տիրանոզավր» են անվանել։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Acta Palaeontologica Polonica ամսագրում։

«Սա ծայրահեղ հազվագյուտ սողուն է, հավանաբար եղել է իսկական գիշատիչ «դինոզավրերի դարաշրջանի արշալույսին»,- բրիտանական SWNS թերթին հայտարարել է հետազոտության հեղինակ Ռոդրիգո Մյուլլերը։

Ինչպես եւ ժամանակակից կոկորդիլոսները, Dynamosuchus collisensis-ը շարժվել է չորս վերջավորություններով, ընդ որում՝ հետեւի թաթերն օգտագործելով վազքի համար, ինչպես տիրանոզավրերը։

Հին կոկորդիլոսների մոտավոր հասակը կազմել է ավելի քան երկու մետր։ Բացի այդ, կենդանին ունեցել է հզոր ծնոտներ եւ ատամներ, ինչը թույլ է տվել նրան պատառոտել իր զոհերին։

Կա նաեւ վարկած այն մասին, որ հին կոկորդիլոսը գիշակեր է եղել։ Նույն վարկածը գիտնականներն առաջ էին քաշել տիրանոզավրերի հետ կապված։