Ավստրալիայում հայտնաբերված հնագույն ժայռապատկերների վերլուծությունը ցույց է տվել, որ պատկերի հեղինակները ցանկացել պահպանել սառցե դարաշրջանի ավարտի հետ կապված աղետալի իրադարձությունների մասին հիշողությունը, գրում է Planet Today-ը:

Կլմիայի փոփոխության հետեւանքների մասին հնագույն ուղերձի մասին հոդվածը հայտնվել է Science ամսագրում:

Կավաքարով արված ժայռապատկերները հայտնաբերվել են Կիմբերլիում 1891 թվականին Ջոզեֆ Բրեդշոու անունով ֆերմերի կողմից: Դրանց վրա պարող ֆիգուրներ են պատկերված:

Մինչ վերջերս գիտնականները չգիտեին, թե կոնկրետ երբ են ստեղծվել այդ պատկերները: Հնագույն ժայռապատկերների թվագրման փորձերը ցույց են տվել տարբեր արդյունքները: Համարվել է, որ այդ պատկերները կարող էին ստեղծվել 5 կամ 17 հազար տարի առաջ: Նոր հետազոտությունը թույլ է տվել հստակեցնել թվագրումը. գիտնականներն ուսումնասիրել են պատկերների մակերեսի վրա պահպահված իշամեղուների քարացած բույները եւ պարզել, որ դրանք 12 000 տարեկան են:

«Այդ ժամանակաշրջանում Ավստրալիան վերապրել է սառցե դարաշրջանի ավարտը, եւ մայրցամաքում իրական քաոս է տիրել: Այսինքն՝ հնագույն պատկերները կարող են համարվում զգուշացում՝ կապված կլիմատիկ փոփոխությունների հետ»,- ասում են Վուլլոնգոնգի համալսարանի աշխատակիցները: