Բնությունը երբեք չի դադարում զարմացնել, եւ Բորնեո կղզում օրանգուտանի պահվածքը հուզել է երկրաբան, սիրողական լուսանկարիչ Անիլ Պրաբհաքարի հետեւորդներին, հաղորդում է CNN-ը:

Լուսանկարիչը օրանգուտանների փրկման հարցերով հիմնադրամից իր ընկերների հետ գտնվել է անտառում, երբ դարձել է այդ զարմանալի տեսարանի ականատեսը:

Ավելի ուշ նա հեռուստաալիքին պատմել է, որ այդ վայրը լի է օձերով:

Օրանգուտանը մոտեցել է ճահճում գտնվող մարդուն եւ մեկնել ձեռքը օգնելու համար:

Լուսանկարչի խոսքով՝ այդ վայրում առկա թունավոր օձերը վտանգ են ներկայացնում նաեւ Բորնեոյի օրանգուտանների համար, որոնք գտնվում են ոչնչացման եզրին անտառային հրդեհների, որսագողների պատճառով:

Հուզիչ լուսանկարն Instagram-ում 15 000 հավանում է ստացել: