Ուգանդայում կայծակի հարվածից մահացել են չորս հազվագյուտ գորիլլաներ, որոնցից մեկը հղի է եղել, հայտնում է BBC News-ը՝ հղում կատարելով կենդանիների պաշտպանության կազմակերպությանը։
Երեք մածահասակ էգերի եւ դեռահաս արուի մարմինները կայծակի հարվածից մահանալու մասին վկայող ուժեղ վնասվածքներով գտնվել են Մգախինգի ազգային այգու տարածքում։
Աշխարհում հաշվվում է ընդամենը 1000-ից քիչ ավելի լեռնային գորիլլա, իսկ կենդանիների պաշտպանները այս չորսի մահը հսկայական կորուստ են անվանել։
Զոհված գորիլլաները 17 կենդանուց բաղկացած խմբի կազմում էին, եւ նրանց անվանում էին Խիրվա ընտանիք։
Լեռնային գորիլլաները բնակվում են Կոնգոյի, Ռուանդայի եւ Ուգանդայի տարածքում։





























