Ուկրաինացի փատաբաններն օգնել են անհայտ հաճախորդին Լոնդոնի շքեղ Նայթսբրիջ փողոցի վրա, նոր One Hyde Park համալիրում 136 մլն ֆունտ ստեռլինգով փենթահուզ ձեռք բերել:
Սա ռեկորդային գին է Բրիտանիայի պատմության մեջ` փենթհաուզի գինը գերազանցում է աշխարհի ամենաթանկ անշարժ գույքի արժեքը, գրում է «Ուկրաինական պրավդան»:
Բնակարանի տարածքը 2,2 հազ. քմ է: Գործարքը կատարվել է մի քանի տարի առաջ, սակայն միայն հիմա է գրանցվել Հողային ռեեստրում, հաղորդում է Rosbalt-ը:
Համեմատության համար նշվում է, որ Մանհեթնում նման բնակարանների արժեքը $50 մլն դոլար է:
Փենթահուզի գնորդը եւս 60 մլն ֆունտ ծախսել է կահավորման վրա: Նրա հարեւաններն են լինելու ղազախական մագնատ Վլադիմիր Քիմը, Քաթարի վարչապետը եւ իռլանդացի մագնատ Ռեյ Գրեհանը:





























