2011թ. մարտի տվյալներով, եվրոպացիների շրջանում ամենահեղինակավոր մեքենան դարձել է Volkswagen Golf-ը` 53,1 հազար մեքենաների վաճառքի արդյունքով: Golf-ն առաջ է անցել Ford Fiesta-ից (50,5 հազար մեքենա) եւ VW Polo-ից (39,3 հազար մեքենա), ասվում է JATO Dynamics վերլուծական գործակալության հաշվետվության մեջ:

Առաջին տասնյակում են հայտնվել են նաեւ Opel Corsa (39,2 հազար), Opel Astra (37,1 հազար), Ford Focus (36,3 հազար), Renault Clio (36,05 հազար), Peugeot 207 (31 հազար), Renault Megane (26,5 հազար) եւ Citroen C3 (26 հազար), հաղորդում է auto.lenta.ru-ն: