Շուրջ 2 ամիս` 2011 մարտ-ապրիլ ամիսներին www.credit.am կայքում հարցում է անցկացվել կայքի այն այցելուների միջեւ, ովքեր ցանկանում են հիփոթեքային վարկի միջոցով անշարժ գույք ձեռք բերել: Հարցը վերաբերվում էր կանխավճարի չափին: Տրված էր ընտրության հնարավորություն` 0-10 տոկոս, 10-20 տոկոս կամ 20-30 տոկոս:
Վերընշված ժամանակահատվածում կայքի այցելուներից 1148 մարդ մասնակցել է հարցմանը, եւ նրանց 66 տոկոս պատասխանել է, որ պատրաստ են կատարել 0-10 տոկոսի չափով կանխավճար:
Ուշագրավ է այն փաստը, որ 17 տոկոսն ընտրել է`10-20 տոկոս, իսկ 20-30 տոկոս կանխավճարի չափով խնայողություններ ունեն հիփոթեքային վարկերով հետաքրքրվողների 18 տոկոսը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Credit AM ֆինանսաբակային խորհրդատվական ընկերությունից, որն էլ կազմակերպել է հարցումը:





























