ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության փորձագետներ Քրիստիան Ֆանգին եւ Ջենե Ֆանգին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար եւ մանրամասներ ներկայացնել «Մուդիզի» փորձագետներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ:

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է տնտեսության եւ, մասնավորապես, արդյունաբերության մրցունակության եւ արտադրողականության բարձրացմանն ուղղված քայլերին՝ ներկայացնելով ձեռնարկությունների՝ նորարարական տեխնոլոգիաներ կլանելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտահանման կառուցվածքը եւ առաջիկա կանխատեսումները: Անդրադարձ է եղել նաեւ հանրային ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կապիտալ ծախսերի օրակարգին եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն, իր հերթին, անդրադարձել է փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին:

Որակյալ աշխատուժի զարգացմանն ուղղված պետական քաղականության շրջանակներում քննարկվել են «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի սկզբունքներն ու նպատակները: