Մարտի 9-ից Հայաստանի դպրոցներում կվերսկսվի ուսումնական գործընթացը: Այս մասին մարտի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Հիշեցնենք, որ հայկական դպրոցներում եւ բուհերում ուսումնական գործընթացը մեկ շաբաթով դադարեցվել էր` կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքի պատճառով: Այս մասին ավելի վաղ իր Ֆեյսբուքում էջին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարակվածը Հայաստանի 29-ամյա քաղաքացին էր, որը փետրվարի 28-ին հատուկ թռիչքով ժամանել էր Թեհրանից: