Հայաստանում բուռն ընթացքի մեջ է շտապօգնության արդիականացման ծրագիրը. բուժանձնակազմի հիմնական մասը վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցել, իսկ նոր մեքենաները, որոնք ունեն GPRS նավիգացիոն համակարգ, շուտով կլինեն Երեւանում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը։

Նրա խոսքով՝ նոր տեսակի թվով 88 բուժօգնության մեքենաները արդեն ճանապարհին են` դրանք Չինաստանից Հայաստան կհասնեն մայիսին։ Նոր մեքենաները կբաշխվեն մայրաքաղաքում եւ Հայաստանի բոլոր մարզերում, այդպիսով՝ հիմնականում կլուծվի շտապօգնության ավտոպարկի թարմացման  խնդիրը։

«Շտապօգնություն » ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ նորացված կրթական ծրագրով վերապատրաստման դասընթացներ է անցել բուժանձնակազմի մեծամասնությունը՝ ոչ միայն բժիշկներն ու բուժքույրերը, այլեւ վարորդները՝ ձեռքբերելով թիմում միասին աշխատելու հմտություններ։

Թ, Ստեփանյանի խոսքով՝ իրենց հաճախ մեղադրում են ուշացման մեջ; Նոր ծրագիրը հնարավորություն կտա վերահսկել ու գրանցել շտապօգնության ողջ աշխատանքը, եւ ավելի արագ ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնությունը։

«Մենք այս կերպ կկարղանանք գրանցել կանչերը անմիջապես համակարգում, վերահսկել ժամերն ու ժամանակահատվածը, եւ մեքենաներին ճիշտ ուղղության տալ, եւ արագ հասնել հիվանդին»,- ասաց Թ. Ստեփանյանը։

Նշենք, որ շտապօգնության ծառայության արդիականացման ծրագիրի շրջանակներում բուժանձնակազմի աշխատավարձերը բարձրացվել են 100 տոկոսով, աշխատանքներ են տարվում նաեւ նաեւ նորացված համազգեստներ ձեռք բերելու ուղղությամբ։

Բուժանձնակազմի վերապատրաստումն ու աշխատավարձերի բարձրացումը կատարվում է պետական բյուջեի հաշվին, իսկ 88 մեքենաները կտրամադրվեն Չինաստանի կառավարության  դրաշնորհային ծրագրի շրջանակներում։