Իսկզբանե ենթադրվում էր, որ բակալավրիատի աշխատող ուսանողները նույնպես կկարողանան օգտվել այս օրենսդրական նախաձեռնությունից, սակայն հետագայում նախագիծը խմբագրվեց, ինչից հետո որոշում կայացվեց, որ միայն ասպիրանտներն ու մագիստրոսները կկարողանան օգտվել այս արտոնությունից: Այս մասին մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցման ընթացքում ասաց փոփոխությունների համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ նրա, մասնավորապես, խոսքն աշխատող ասպիրանտների եւ մագիստրոսների մասին է: Եթե այս օրինագիծն ընդունվի, նրանք կկարողանան վճարել իրենց ուսման վարձը եկամտահարկի հաշվին: Այս դեպքում, պատգամավորի խոսքով, ուսանողներին ավելի հաճախ աշխատանք կտրամադրեն, միեւնույն ժամանակ, կփոխվի այն իրավիճակը, երբ ուսանողներին աշխատանքի չեն վերցնում աշխատանքային փորձի բացակայության պատճառով: