Իսպանիայի ոստիկանությունը 89 մարդու կալանավորել է ավելի քան 10 000 կգ հաշիշի մաքսանենգության եւ Հյուսիսային Աֆրիկայից Իսպանիա միգրանտների ապօրինի տեղափոխման կասկածով, հայտնում է Associated Press-ը: 

Ըստ Ազգային գվարդիայի տվյալների՝ մաքսանենգների ցանցը Ջիբրալթարի նեղուցով մարդկանց եւ թմրանյութերը Աֆրիկայի հյուսիային ափից իսպանական կիասաանկլավ Սեուտից տեղափոխել է մոտորանավերով:

Իրավապահ մարմինները նաեւ հայտնել են, որ քննիչները 11 արագընթաց մոտորանավերով 269 մարդկանց եւ ավելի քան 10 000 կգ հաշիշի տեղափոխման ապացույցներ են գտել: Բանդան օգտագործել է ռադարային համակարգեր՝ ոստիկանության հետ անցանկալի հանդիպումներից խուսափելու համար:

Հանցագործները միգրանտներին պահել են Իսպանիայում, մինչեւ նրանց ընտանիքները չեն վճարել 5 հազար եվրո:

Ոստիկանությունը հետաքննության շրջանակում առգրավել է 26 արագընթաց նավ, ավելի քան 10 տոննա հաշիշ, 29 ավտոմեքենա, 250 հազար եվրո եւ 12 միավոր զենք: